Celestebikes

Երբ բրենդը լեգենդ է

Զամբյուղում ()

Հեծանիվների ապառիկ վաճառք

Մեր հաճախորդները հնարավորություն ունեն ապառիկ կարգով հեծանիվներ գնել, անմիջապես մեր խանութում:

Մեր պաշտոնական գործընկերն է հանդիսանում «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

Ապառիկ վաճառքը գործում է շաբաթվա բոլոր օրերին, բացառությամբ կիրակի օրերից, ժամը 11.00 - 18.00:

Վարկի դիմելու համար անհրաժեշտ է `

• Ձեր անձնագիրը / ID (եթե դուք գրանցված աշխատող եք):

  Եթե դուք գրանցված աշխատող չեք, ապա պետք է տրամադրեք.

• Ձեր անձնագիրը / ID

• Աշխատանքի վկայագիր

Զինված ուժերի, Ազգային Անվտանգության Ծառայության և Ոստիկանության աշխատակիցների համար անհրաժեշտ է նաև տրամադրել վկայական:

Ապառիկի տրամադրման հիմնական պայմանները.

  • Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք
  • Ձեր տարիքը 20-ից 65 է: Եթե դուք ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ հաճախորդ եք, ապա այս պայմանը Ձեզ չի վերաբերում:
  • Կայուն եկամուտ

Վարկի պայմանները`

  • մարման ժամկետը` 3-ից 24 ամիս
  • Կանխավճար՝ Ձեր հայեցողությամբ
  • Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը, երաշխավոր չի պահանջվում

 

Վարկի տրամադրման ընթացակարգը.

  • Ծանոթություն վարկավորման պայմանների հետ
  • Փաստաթղթերի ներկայացում
  • ACRA համակարգի խնդրանքով անձնական տվյալների տրամադրման համաձայնագիր ստորագրում
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ձևերի լրացում

Խանութի աշխատակցի կողմից հաճախորդի հայտը լրացնելուց և բանկ ուղարկելուց հետո, բանկը 15 րոպեի ընթացքում որոշում է կայացնում վարկ տրամադրելու մասին:

Վարկը հաստատվելուց և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո, հաճախորդին կտրամադրվի վճարումների անհատական ժամանակացույց:

Այնուհետև, խանութը ձևակերպում է վաճառքը և հաճախորդին տրամադրում հեծանիվը:


#ConverseShoppingCard


Վարկառուն պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ, ով դիմում է Բանկին՝ վերջինիս հետ համագործակցող Վաճառակետերից ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Converse Shopping վարկային քարտի միջոցով կարող եք անկանխիկ գնումներ կատարել միայն Կոնվերս Բանկի գործընկեր վաճառակետերից: Վարկի գումար՝ AMD 30,000-2,000,000

Վարկի գումար

Տոկոսադրույք

Վարկի արժույթ

Ժամկետ

Վարկային քարտի տրամադրման վճար

Վարկային քարտի ամսական սպասարկման վճար

AMD 30,000-2,000,000

0%

ՀՀ դրամ

3-24 ամիս**

0 ՀՀ դրամ

Վարկի վերջնական օգտագործված գումարի 1%

** Վարկային քարտը կարող է օգտագործվել համապատասխան վարկի կնքման ամսաթվից մեկ ամսվա ընթացքում:

Հեծանիվների լիզինգ

Մեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև հեծանիվ ձեռք բերել լիզինգով:

Այս ծառայությունը գործում է երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 11.00-18.00:
 Լիզինգի ժամկետը – մինչև 5 տարի: Լիզինգի դեպքում անհրաժեշտ է նաև երաշխավորի առկայություն, ինչպես նաև 20%  կանխավճար:

14% – Մինչև 3 տարի
15% – Մինչև 4 տարի
16% – Մինչև 5 տարի
;