Մեր մասին
«Բիանկի» ընկերությունը հիմնադրվել է 1885 թվականին Իտալիայի Միլան քաղաքում: Ընկերությունը հանդիսանում է աշխարհի ամենահին հեծանվային ընկերություններից մեկը: 133 տարիների ընթացքում բազմաթիվ հանրահայտ Բիանկի հեծանվորդներ մասնակցել և հաղթանակներ են տարել այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են` Le Tour de France, Giro d’Italia, La Vuelta, Paris-Roubaix և այլն: Բիանկի հեծանիվներով հանդես են եկել այնպիսի հանրահայտ հեծանվորդներ, ինչպիսիք են՝ Ֆաուստո Կոպպին, Յան Ուլրիխը, Մարկո Պանտանին և այլն:
Հեծանիվների արտադրության ընթացքում ընկերությունը կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ապահովվում է հեծանիվների բարձր որակն և ամրությունը: Փիրուզագույն երազ - «չելեստե», այսպես է արտասանվում իտալերեն “celeste” բառը. յուրահատուկ գույն, որը հանդիսանում է որպես «Բիանկի» հեծանիվների տարբերանշան:
Բիանկի՝ բազմամյա ավանդույթներ, հուսալիության չափանիշ, որակի, անվտանգության և նորամուծությունների մասնագետ՝ միաձուլված իտալական նրբագեղության և անկրկնելի դիզայնի հետ: